ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Այս կարճ ժամանակահատվածում մենք Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ համագործակցության արդյունքում կարողացանք ստեղծել բավականին շատ համակիրներ, և բազմաթիվ մարդկանց հետ մեր հանդիպումները վկայում են, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը:
Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքը ստիպեց որոշ մարդկանց մեծ խանդով լցվել իրենց հանդեպ։
«Քարոզարշավի կեսից ժողով արեցին և որոշում կայացրին Արզաքանցյանին զրկել քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից, որովհետև Արզաքանցյանի մասնակցությունը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ես գործի մարդ եմ, և ուզում եմ, հայրենասիրական մղումներից ելնելով, ցույց տալ իմ աշխատանքը մեր ժողովրդին և ապացուցել, որ ես կարող եմ տնտեսությունը զարգացնել։ Ես նախկինում էլ արել եմ ու հիմա էլ պատրաստ եմ իմ կապերն ու փորձը ներդնել հանուն մեր երկրի զարգացման և կայացման»,-նշել է Արզաքանցյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: