ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, նախընտրական քարոզչություն է սկսել իր ծննդավայր Կայսերիում (Կեսարիա)։ Նա այցելել է Կայսերիի քաղաքապետարան, զրուցել լրագրողների հետ, գրում է ermenihaber.am-ը
Աքարն, ի թիվս այլ թեմաների, հատուկ անդրադարձել է թուրքական զորքերի կողմից իրականացվող «ահաբեկչության դեմ պայքարին»՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվող ռազմագործողությունները։
Վերջինս անուղղակիորեն թիրախավորել է նաև ընդդիմությանը՝ ակնարկելով նրանց կապը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հետ, որին իշխանությունները բազմիցս մեղադրել են «Քրդստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության հետ սերտ կապեր ունենալու մեջ։
«Մենք դեմ ենք նրանց, ովքեր չեն կարողանում հեռու մնալ ահաբեկչությունից: Նրանք մեզ հետ կապ չունեն:
Մեր ազգը կզգա, կտեսնի PKK-ի հետ համագործակցող քաղաքական կազմակերպություններին ու կառույցներին և նրանց հետ դաշինք կազմողներին»,-ասել է Աքարը։
--00—ԼՄ