ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը @wargonzo նախագծին բացառիկ հարցազրույց է տվել, որի շրջանակում «արդյունավետ» է գնահատել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն Արցախում:
Ըստ աղբյուրի՝ Բակո Սահակյանն ասել է, որ խաղաղապահներն արագ են արձագանքում ցանկացած խնդրահարույց իրավիճակի, ինչի շնորհիվ էլ նրանց հաջողվել է վստահելի հարաբերություններ հաստատել տեղի բնակչության հետ:
Լրագրող Սեմյոն Պեգովը նաև լուսանկար է հրապարակել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Երևանում մասնակցել է ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» 4-րդ հանդիպմանը։
--00—ԼՄ