ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Բավարար հիմքեր ունեմ մտածելու, որ Արցախի, գոնե ԼՂԻՄ նախկին տարածքը մենք ի վիճակի ենք վերականագնել։ Այս մասին Մեծամորում քարոզարշավի ընթացքում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ամենամեծ խնդիրը ժամկետային հայտարարությունն է։ Խաղաղապահների ծառայության ժամկետը 5 տարի է, 4 տարի 6 ամիս անց Ադրբեջանը կարող է պահանջել զորքերը Արցախից դուրս բերել, սա մեծ անորոշություն է ստեղծում։ Մենք պետք է հավաստիացում ստանանք, որ դա այպես չի լինելու, քանի որ սա մեծ անորոշություն է ստեղծում Ղարաբաղի ապագայի հետ կապված»,- ասաց նա։
Քոչարյանը շեշտեց, թե ինչ որ բան տեղից շարժելու վստահություն ունեն․
«Վստահություն ունենք այստեղ ինչ որ բան տեղից շարժել, դեռ այսքանը։ Շատ թույլ իրավիճակում ենք մտնում բանակցային գործընթացի մեջ և ես բաանակի ուժեղացում, վերականգնումը կապում եմ այս գործընթացի հետ»։
--00—ՄՀ