ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Հունիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Նիկողոսյանի վարած ՎԱԶ 21074 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Մկրտչյանի վարած Ford Transit մակնիշի ավտտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ford-ը շրջվել է, իսկ 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ս. Նիկողոսյանը մահացել է։