ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել Ադրբեջանի տարածքում ռազմակայանի ստեղծման հնարավորությունը, այդ մասին հայտնում են լրատվամիջոցները, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Հիշեցնենք, որ հւոնիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի: Էրդողանն առաջարկել է նաև աշխատել վեցակողմ համագործակցության շրջանակում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ առնչությամբ՝ խստորեն դատապարտելով նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։
--00—ԼՄ