ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից մեկնելիս տեղական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում։
Էրդողանն այդ մասին հայտարարել է ինքնաթիռում Ադրբեջանից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել է Զանգելանում Հայաստանի և Իրանի հետ սահմանին գտնվող օդանավակայանի բացմանը, գրում է ria.ru-ն։
Աղբյուրը նաև ընդգծում է, որ Շուշիում գլխավոր հյուպատոսությունը կլինի երրորդ նման թուրքական դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում։
Ներկայումս հյուպատոսություններ կան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, ինչպես նաև Նախիջևանում՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին համանուն ինքնավար հանրապետության վարչական կենտրոնում։
--00—ԼՄ