ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Հուլիսի 18-ին Ադրբեջանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող շարքային Աքբարով Նիջաթ Էյնուլլա օղլուն (Əkbərov Nicat Eynulla oğlu) Քաշաթաղի ուղղությամբ ջրում խեղդվել է։
Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ վկայակոչելով ադրբեջանական սոցցանցերը։ Ժամկետայինը ծնվել էր 2001 թվականին Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Ֆարզալիև Իլհամ Ալլահվերդի օղլուն (Fərzəliyev İlham Allahverdi oğlu)։
--00—ՄՀ