ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Իշխող «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանի մանդատը փոխանցվել է Լուսինե Եգանյանին: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 10-ին կայացած արտահերթ նիստում:
Այսպիսով, իշխող «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավորի մանդատը, որը նախկինում հրաժարվել էր իր պատգամավորական լիազորություններից, պետք է փոխանցվեր Տիգրան Պարսիլյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել եւ խնդրել հեռացնել իրեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակից:
Արդյունքում, պատգամավորական մանդատն անցել է ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Լուսինե Եգանյանին:
--00--ԱՀ