ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 21, 24News
Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:
--00—ՄՀ