Երևանը ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության սառեցման վերաբերյալ․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1e0aa6af-2412-3b50-94b7-f20b9edfdb65_850

Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ շփումներում հստակեցնել իրավիճակը ՀԱՊԿ-ում իր մասնակցության հետ կապված։

Հիշեցնենք, որ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։

Դրանից հետո ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնել է, որ այդ մասով հայտարարություններ չեն եղել Երևանից։

 --00—ՅՄ