ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում երկխոսության մեջ կգերակայի դաշնակցային բնույթը։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ կշարունակենք մեր շփումները հայկական կողմի հետ և ակնկալում ենք, որ դաշնակցային բնույթը կգերակայի մեր երկխոսության մեջ», - ասել է Պեսկովը։
--00—ՅՄ