ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ներքաղաքական իրավիճակի մասին։
«Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչո՞ւ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից:
Վարկածները տարբեր են՝ օվկիանոսի աղտոտումից մինչև ծերացում:
Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան:
Սրա իրական, խորքային պատճառները նույնպես դեռ պետք է ուսումնասիրվեն:
Մնում է նաև պարզել, թե արդյոք կհաջողվի՞ փրկել գոնե մի մասին՝ վերադարձնելով նրանց նորմալ բնական վիճակի «ջրի» մեջ, թե՞ 4500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այլևս դատապարտված է մահանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա սեփական սխալների, բարդույթների, միֆերի և ապրածի ծանրության տակ»,-գրել է նա:
--00—ԼՄ