ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է միայն իրեն և «Ալյանս» կուսակցությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության մամլո ծառայությունը:
«ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրահամյանը և ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որևէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ և չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները»,- հայտնում են կուսակցությունից։
--00--ԱԹ