ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 23 մլն մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում:
«Այսօր արդեն 23 միլիոն մարդ պատվաստվել է»,- ընդգծել է Մուրաշկոն։
Վերջինս հայտնել է նաև, որ պատվաստվածների 0,5 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով։
--00--ԱՀ