ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Հայաստանում 12 000 հոգի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս ցուցանիշը դեռեւս գոհացուցիչ չի, այդ պատճառով աշխատանքներ են տարվում՝ պատվաստվողների թիվը մեծացնելու համար:Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, եթե բավական քանակությամբ մարդիկ պատվաստվեն, քովիդին կլինի «հաջողություն ասել»:
Իսկ մարդիկ ավելի շատ կսկսեն պատվաստվել, երբ տեսնենք, որ իրենց հարեւանը, բարեկամը պատվաստվել է, ոչ մի խնդիր չի ունեցել եւ հանգիստ վերադարձել է բնականոն կյանքին:
--00--ԱՀ