ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Բաքուն Երևանին առաջարկում է սկսել երկկողմ բանակցություններ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 43-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հայաստանի հետ պետական սահմանի՝ 30-ամյա բռնազավթումից ազատելուց հետո Ադրբեջանը ներկայումս կառուցում է սահմանի վերահսկողության ենթակառուցվածքներ պետական սահմանի ամբողջ երկայնքով: Մենք առաջարկում ենք Հայաստանին սկսել երկկողմ բանակցություններ սահմանազատման և սահմանագծման հարցով: Ադրբեջանն ակնկալում է դրական արձագանք Հայաստանից», - ասել է Բայրամովը։
--00—ԼՄ