ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ-ից դեմարկացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը՝ ընդգծելով, որ ՌԴ ներկայացուցիչներ տարբեր առիթներով կարող ենբ գալ, բայց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների այցի մասին ինֆորմացիան սուտ է, չկա նման բան: Այս մասին ՊՆ լրատվական վարչությունից հայտնեցին Yerevan.Today-ին:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ «րոպեներ առաջ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։
--00—ԼՄ