ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների փոխադարձ ճանաչումը մեր անվտանգությունն ապահովելու հիմնական մեխանիզմն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Սարգսյանի կարծիքով՝ ամենակարկառուն ընդդիմադիրը, ով կազմակերպում է այս ամենը, եթե գա իշխանության, նույնն է անելու։
«Մենք պատերազմը նոր ենք ավարտել։ Եթե մենք դրանում հաղթած լինեինք, ինչպես 1994թ․-ին, Ադրբեջանը նման հարց չէր բարձրացնի։ Հիմա ինքն է հաղթել։ Մենք չենք մտել Ադրբեջանի տարածք։ Նրանք են մտել։ Հիմա մենք ինչ ենք անում՝ կա՛մ կրակում ենք, կա՛մ ժամանակ ենք տալիս՝ ասում դուրս եկեք, կա՛մ դիմում ենք ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, բայց Ադրբեջանն ասում է՝ դրանք իմ տարածքներն են։
Եթե ժողովուրդը գտնում է, որ մենք պատերազմով կարող ենք Ադրբեջանին պարտադրել այդ տարածքից դուրս գալ, ապա մոռանում է, որ ունենք ՀՀ-ն ԼՂՀ-ին միացնող 5կմ հատված և դա կտրելը 30 րոպեի բան է։ Եթե սա հաշվի չենք առնում ու կրակում ենք, պարզ է, որ այդ 200-ի կամ 600-ի դեմ կարանք կռվենք, սակայն հետո կգա 20 000-ը։
Հիմա ասում եմ՝ ժողովու՛րդ ջան, դեմարկացիան ու դելիմիտացիան մեր հիմնական անվտանգության մեխանիզմներն են»,- ասել է նա։
Սարգսյանը կարծում է, որ ռիսկային է մեզ համար,եթե այդ գործընթացին չմասնակցեն Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։
Շարունակությունը՝ տեսանյութում։