ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի որոշմամբ այսօր նշանակվել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին:
Շնորհակալություն Վարչապետին հերթական անգամ կարևոր պաշտոն վստահելու համար, Արսեն Թորոսյանին շնորհակալություն մեր ժամանակների լավագույն պետական գործիչներից մեկը դառնալու համար:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
--00--ԱՀ