ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Արբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատության հարցում ԱՄՆ-ի դերը։ Այս մասին Փալոնը տեղեկացնում է իր թվիթերյան հաշվում։
«Խոսեցի Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու ուղիները։ Մենք խոսել ենք նաև այն դերի մասին, որը Միացյալ Նահանգները պետք է ունենա Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման և շարունակվող սահմանային ճգնաժամի հարցում», - գրել է Փալոնը։
--0--ԿԿ