ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Միացել եմ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակին, որում անհամաձայնություն եմ հայտնում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու համար որևէ արտահանման լիցենզիա տրամադրելու հետ: Հասկանալի է, որ Ադրբեջանի ձեռքում եղած զենքը միայն թույլ կտա Ալիևին շարունակել մարդու իրավունքների խախտումները հայ ժողովրդի նկատմամբ»:
--00—ԶՀ