ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News
Հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմանում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Շառունց» կոչվող հանդամասում, դեռևս չպարզված hանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։
Ըտ աղբյուրի՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արմեն Բադալյանը, 33-ամյա Ավետիք Եսայանն ու 25-ամյա Արթուր Օհանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն»:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տավուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Առուշանյանի գլխավորությամբ:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: