ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
«Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մենք չենք ճանաչում Թուրքիային։ Հայերի հարցը դամոկլյան սրի պես կախված է Թուրքիայի վրա, չպետք է նրանց ազատենք այդ կարծրատիպից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, մեր զրուցակիցն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանի ներկայիս իշխանությունը։
Նրա խոսքով՝ մենք ինքնուրույնության պակաս, երբեմն զրոյական վիճակ ունենք։
«Որոշ պետական ատրիբուտներ բուտաֆորիկ տպավորություն են թողնում»։-հավելեց Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ