ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 9, 24News
Հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթափոխից առաջ տեղի է ունեցել անձնակազմի շարային ստուգատես: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։
--00--ԱԹ