ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։
Փարամազյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, ինչից հետո նրան բերման են ենթարկվել։
--0--ԿԿ