ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: Այդ մասին Aysor.am-ին ասել է Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալին հրավիրել են ՔԿ դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակում։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը)։ Քաջարանի համայնքապետի փաստաբանն այն որակել էր «քաղաքական վրեժխնդրություն»։
--00—ԼՄ