ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։
Ենթադրվում է, որ Փարամազյանն ունի կասկածյալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, ինչից հետո նրան բերման են ենթարկվել։
--00--ԿԿ