ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 10, 24News
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հեռացած Էրիկ Վարդանյանը կրկին հին ակումբին է միացել:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել «Սոչիի» 23-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ով թիմում կխաղա վարձակալական հիմունքներով։
Հիշեցնենք, որ Վարդանյանը «Փյունիկից» էր տեղափոխվել «Սոչի»։ Մեր թիմի կազմում Վարդանյանն անցկացրել է 69 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Վարդանյանն անցկացրել է 4 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:
--00—ՄՀ