ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Լրագրողները ներխուժել են խորհրդարանի նիստերի դահլիճ՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը:
Այժմ իրավիճակը մնում է լարված:
Խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ Տինատին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Քեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլիշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները:
Ծեծկռտուքի արդյունքում տուժել է ընդդիմադիր «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի հիմնադիր Վատո Ծերեթելին:
--00--ԿԿ