ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Արմեն Գևորգյանը նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»:
--00—ՄՀ