ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
«Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տեղեկություն էին ստացել։
Տեղեկությունն իրացվեց հուլիսի 6-ին։ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերվեց ապօրինի աճեցված, մշակված ու խնամված կանեփի 15 թուփ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
--00—ԼՄ