ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում պատասխանել է Ալիևի՝ Հայաստանի՝ խաղաղության պայմանագրին դեմ լինելու մասին հայտարարությանը։
Ելույթում Փաշինյանը մասնավորապես ասել է․
«Քաղաքացիական պայամանգիր կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի ժողովրդի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ․այն ստացել է ՀՀ քաղաքացիներից։
Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանում կայունության ու տևական խաղաղության հաստատում։
Խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսել էինք, ասելով, որ մեծ է հավանականությունը՝ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարությունունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է․ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահամանազատման և սահմանագծման գործընթաներին և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դևսևորումները մենք տեսել ենք վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին։
Մասնավորապես, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողկան և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, կապ չունեն աշխատանքային խմբի կատարածի և որ առավել կարևոր է, հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։
Իմ մեկնաբանությունը միանշանակ է․ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։
Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը։
Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում, Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ռուսաստանցի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն Հայաստանի ապաշրջափակմանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
--00--ԿԿ