ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը շատ իրատեսական է, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման բացման արարողության ժամանակ։
«Եթե Ադրբեջանը հաստատի այդ սկզբունքները, ապա մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը շատ իրատեսական է»,- նշել է նա։
--00—ԱՊ