ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
«ԵՄ-ն կարող է օգնել հայ-ադրբեջանական սահմանի գծման հարցերում փորձագետների մակարդակում։ Եվրամիությունը պատրաստ է ջանքեր գործադրել առաջընթաց գրանցելու համար: Մենք պատրաստ ենք Եվրոպայի փորձագիտական աջակցությունը ցուցաբերել, իսկ եթե անհրաժեշտություն եւ ցանկություն լինի, ապա կատարել եվրոպական մոնիթորինգ»,- այս մասին, Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միշելը հավելել է, որ նա դիմել է ե՛ւ Հայաստանի վարչապետին, ե՛ւ Ադրբեջանի նախագահին, եւ հասկացրել, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարում ունենալ այդ հարցում:
«ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ միջնորդական գործունեությունը, սակայն դա չի խանգարում ԵՄ-ին կիսվել իր փորձով, ցուցաբերելու աջակցություն տարածաշրջանում ավելի մեծ անվտանգություն, կայունություն եւ, գլխավորապես, խաղաղություն գրանցելու հարցում, որոշ գաղափարներ առաջարկել խաղաղ գործընթացի հնարավոր առաջընթացի համար»,-նշել է նա:
--00--ԱՀ