ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Տեղեկությունը Armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Տանն է, ապաքինվում է, մի քանի օր կազդուրվելուց հետո կվերադառնա աշխատանքի»,- մանրամասնել է Հարությունյանը:
Հիշեցնենք, ԿԸՀ նախագահը հուլիսի 14-ին շտապօգնության մեքենայով սուր ինֆարկտով հիվանդանոց էր տեղափոխվել:
--00--ԱԹ