ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջարկով դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։
«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։
Գրության մանրամասները կարող եք տեսնել ստորև»,-գրել է Մարուքյանը և կից ներկայացրել փաստաթուղթը։