ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Չորրորդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 20-ին անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ հետևակի մարտական մեքենաներով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարապմունքի ընթացքում ստուգվել են անձնակազմի՝ ռազմական տեխնիկային տիրապետելու և հրաձգություն վարելու կարողությունները: Զինծառայողները սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները, հաղթահարել են տեղանքի բարդ պայմանները և խոցել կրակադաշտի թիրախները։
--00--ԱՀ