ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք կօգնեն կյանքի կոչել առկա պայմանավորվածությունները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են առկա պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա դրանք միայն կարելի է ողջունել: Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը վատը չէ»,- ասել է նա:
--00--ԱԹ