ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են առաջիկա խաղերի մասնակից անձանց մոտ կորոնավիրուսի 12 նոր դեպքի մասին: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիվանդներից երկուսը օլիմպիական ավանում բնակվող օտարերկրացի մարզիկներ են: Մնացած դեպքերը վերաբերում են կապալառուներին և անձնակազմին:
Ավելի վաղ գրանցվել էր կորոնավիրուսի ութ դեպք:
--00--ԿԿ