ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել: