ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը,
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: