ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Իրանում երկու ադրբեջանցի մահապատժի է դատապարտվել` Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Իրանի բարձրագույն դատարանն ադրբեջանցիների մահապատժի դատավճիռն ուժի մեջ է թողել:
Համաձայն իրանական ԶԼՄ-ների՝ Սաադուլլա Ֆազելին մահապատժի է դատապարտվել երեք անգամ, իսկ Յուսեֆ Մեհրադը՝ մեկ:
Հաղորդվում է, որ Յուսեֆ Մեհրադը ձերբակալվել է 2021 թ. ապրիլի 24-ին՝ Արդեբիլ քաղաքում:
Դատավճռի իրագործման ժամկետը չի հաղորդվում:
--00--ԱԹ