ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Դավիթը Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:
«Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:
Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:
Խոնարհվում ենք»,-ասված է Բերդի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում:
--00—ՄՀ