ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
«Ադրբեջանն ուզում է այն ամենը, ինչ հնարավոր է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանը օգտվում է Հայաստանի թուլությունից և փորձում է ամրապնդել իր հաղթանակը, փաստացի նա ուզում է տարածքներ, առանց որոնց Հայաստանի գոյությունը դառնում է ձևական։
Ըստ Հայրապետյանի՝ Հայաստանի սուվերեն տարածքներում լայնածավալ պատերազմ չի կանխատեսվում։
«Ադրբեջանը հոգեբանական պատերազմ է մղում Հայաստանի քաղաքացիների դեմ, որ մարդիկ հուսալքվեն»,-ասաց Հայրապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ