ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Օգոստոսի 1-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Մ․ Ս․-ի (ծնված 1989 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
--00—ՄՀ