ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Հայաստանի վարչապետի պաշտոնում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»։
--00--ԿԿ