ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ռուսաստանը՝ գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում տպագրված իր հոդվածում անդրադարձել է ԼՂ խնդրին: Նա նշել է՝ ԼՂ խնդիրը սրվեց 1988-ի սկզբին, հակամարտության արմատները հնուց են գալիս, այս խնդիրը հասարակ լուծում չուներ այն ժամանակ և չունի այժմ:
«Ինձ փորձում էին համոզել, որ լուծման կարելի է հասնել սահմանների վերագծման միջոցով: Երկրի ղեկավարությունը միակարծիք էր՝ դա անթույլատրելի է: Ես կարծում էի, որ ԼՂ կարգավիճակի հարցում պայմանավորվածության հասնելը հայերի ու ադրբեջանցիների գործն է, իսկ դաշնակցային կենտրոնի դերն է նրանց օգնել իրավիճակի կարգավորման, մասնավորապես՝ տնտեսական խնդիրների լուծման հարցում: Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- նշել է նա:
Գորբաչովն իրավիճակի սրման հարցում մեղադրում է կուսակցական ղեկավարությանը և երկու երկրների մտավորականությանը:
«Նրանք չկարողացան գտնել համաձայնության կամ թեկուզ երկխոսության հասնելու ուղին»,- գրել է նա՝ նշելով, որ փորձել է մշակել նոր ազգային քաղաքականություն, որը դատապարտված էր:
Ամբողջությամբ՝ այստեղ:
--00--ԱԹ