ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում, ընդ որում այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին ... շատ դժվար հարց է, հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվել էր, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանն էր փորձում» - РИА Новости -ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:
Խորհրդային Միության նախկին ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցվել են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, և խնդիրը չլուծված թողնել ևս մի քանի տասնամյակ:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտող կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների և պարտվողների»,-նշել է Գորբաչովը:
--00—ՄՀ