ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փաշինյանն առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի, Կարեն Անդրեասյանին՝ արդարադատության, Տիգրան Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնում։
ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու առաջարկ նախագահը դեռ չի ստացել։
--00—ՄՀ